Չափագիտության ազգային ինստիտուտը ակտիվացնում է համագործակցությունը ՀՀ բուհերի հետ
"Չափագիտության ազգային ինստիտուտ" ՓԲ ընկերության Ուսումնական կենտրոնը ս.թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպեց և իրականացրեց գործնական ուսուցում "Չափումների միասնականության ապահովման օրենսդրական հիմունքները", "Չափագիտությունը և սննդամթերքի փորձարկումները", "Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների կոմպետենտությանը ներկայացվող պահանջները համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի" թեմաներով: