Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) հրավերով 2022 թվականի հունվարի 26-27-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն էին մեկնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը և տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը։
Հայաստանի Հանրապետության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Անտոն Շալաևը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ոլորտում մի շարք ուղղություններով համագործակցություն, այդ թվում՝ ազգային էտալոնների երկկողմանի համեմատությունների և տրամաչափարկումների իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող չափումների տեսակների և ոլորտների զարգացման և կատարելագործման նպատակով համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում, ստանդարտացման և չափագիտության ոլորտում ուսումնական նյութերի և ուսուցման ծրագրերի փոխանակում, փորձի փոխանակում և այլն։
Հաշվի առնելով, որ ներկայումս Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կազմում ընթանում են տրամաչափարկման լաբորատորիաների հիմնման աշխատանքներ, կարևոր էր պատվիրակության այցելությունը Ռուսաստանի Դաշնության որոշ լաբորատորիաներ, որտեղ պահվում են ՌԴ ազգային էտալոններ՝ ծանոթանալու և հետագայում նրանց փորձը կիրառելու նպատակով: