Metrology
<<ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ և ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ>> ՓԲԸ
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ՀԱՅ  |  РУС РУС  |  ENG ENG

Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ շնորհավորական ուղերձ

1992թ. մարտի 13-ին ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվեց Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին համաձայնագիրը՝ ոլորտում կուտակված կարողությունների, փորձի և հմտությունների հիման վրա առևտրային և տնտեսական համագործակցության, տեխնիկական խոչընդոտների վերացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում միասնական գործունեության ապահովման նպատակով:

Ստանդարտացման միջպետական խորհուրդը դարձավ միասնական հարթակ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների համատեղ աշխատանքների կազմակերպման համար՝ լիարժեք ինքնուրույնության, հավասար իրավունքների միասնական քաղաքականության վարման և ստանդարտների միջոցով կյանքն ավելի հեշտ, ապահով և լավը դարձնելու նպատակով: Խորհուրդը՝ որպես տարածաշրջանային ստանդարտացման կազմակերպություն, ճանաչված է նաև միջազգային ստանդարտացման կազմակերպության կողմից, որը գործում է միջազգային ստանդարտացման ընդունված կանոններով և չափանիշերով:

Խորհրդի 30-ամյա գործունեության արդյունքում արդի գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, փորձատեխնոլոգիական, նախագծային աշխատանքների, արտոնագրային հետազոտությունների արդյունքների հիման վրա մշակված ստանդարտներն ապահովում են նաև ԵԱՏՄ գործող տեխնիկական կանոնակարգերի կիրառումը:

Շնորհավորում ենք Ստանդարտացման միջպետական խորհրդի 30-ամյա գործունեության առթիվ՝ կարևորելով յուրաքանչյուրիս մասնավոր և միաժամանակ համատեղ աշխատանքը՝ որպես խորհրդի հետագա հաջողությունների գրավական: