ԾԱՆՈՒՑՈՒՄ
«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ սույնով ծանուցվում է ստուգաչափման ենթակա չափման միջոց կիրառող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 1-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշման համաձայն առևտրային նպատակներով կիրառվող չափման միջոցները պետք է մինչև նախորդ ստուգաչափման ժամկետի ավարտը սահմանված կարգով ներկայացվեն ստուգաչափման Չափագիտության ազգային մարմին:
Կարգ հայտերի ընդունման
Սույնով սահմանվում է Ընկերության հայտերի ընդունման կարգը:
Ստուգաչափման հայտերի ընդունումը կազմակերպում է ընդհանուր բաժինը:
Հայտատուն ստուգաչափման համար լրացնում է հայտի ձևաթուղթը.
• կազմակերպության անվանումը, հայտատուի անուն, ազգանունը
• չափման միջոցի անվանումը, քանակը,
• կազմակերպության վավերապայմանները (ռեկվիզիտները), հայտատուի (ֆիզիկական անձ) անձնագրային տվյալները,
• կազմակերպության ղեկավարի/հայտատուի ստորագրությունը, ամսաթիվը, կնիքը:
Յուրաքանչյուր հայտ գրանցվում է գրանցամատյանում:
Ներկայացված հայտի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է համակարգի գրանցման հերթական մտից համարը, ամսաթիվը:
Մակագրված հայտերը ստորաբաժանումներին է տրամադրվում թղթային տարբերակով, առաջին օրինակը պահվում է ընդհանուր բաժնում:
Համապատասխան ստորաբաժանումը հայտի հիման վրա կազմակերպում է գործընթացը:
Սակագներ և ծառայություններ
Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ գլխի 27-րդ հոդվածի 2-րդ կետի. «Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման`մինչև 35000 դրամի սահմաններում` լիազորված մարմնի սահմանած գներին համապատասխան»: